Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 860 նոր դեպք, մահվան՝ 23 դեպք

21

Նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 335738 դեպք, որոնցից 309861 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17088 պացիենտ:

Երեկ կատարվել է 8313 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 860 նոր դեպք։ Ունենք 939 առողջացած։ Գրանցվել է 23 մահվան դեպք։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1410 է:Ընդհանուր կատարվել է 2 326 835 թեստավորում: