Շուրջ տասը օր շրջափակաման մեջ ապրող Բարձրավանում իրենց անվտանգ չեն զգում: Շրջապատված են դիմակավորված եւ զինված ադրբեջանցիներով: «Որոտանի մոտ ադրբեջանցիներ են նստած, բայց դեռ գնում-գալիս ենք, թե ինչ կլինի, չգիտենք»,- ասում է Բարձրավանի բնակիչներից մեկը:
Նոյեմբերի 11-ից սկսած Բարձրավանի, Շուռնուխի եւ Որոտանի ճանապարհները զավթվել են Ադրբեջանի կողմից: Այդ պետության ուժայինները մաքսակետեր են տեղակայել Գորիս-Կապան ավտոճանապարհին, իսկ այդ գյուղերից, եթե դուրս գան միջպետական նշյալ մայրուղի, ապա կհայտնվեն, այպես կոչված, Ադրբեջանի տարածքում:
Բարձրավանում 25 ընատնիք է ապրում: Նրանք իրենց հրատապ լուծում պահանջող խնդիր են համարում անվտանգային մարտահրավերները: Զինված ու դիմակավորված անձիք Բարձրավանից մի քանի հարյուր մետր այն կողմ են գտնվում:
Բարձրավանի համար այժմ նոր ճանապարհ է կառուցվում, որը Բարձրավանն աշխարհի հետ կապելու է արդեն Կապան-Տաթեւ վերջերս շահագործման հանձնված ավտոճանապարհի միջոցով: Այս պահին տեխնիկայի միջոցով զրոյից հողե ճանապարհ է կառուցվում, մարդատար մեքենաները գյուղ չեն կարողանում գնալ: Բարձրավանը զրկվել է հասարակական տրանսպորտից, շտապօգնության եւ ԱԻՆ ծառայություններից:
«Ստեղ մեռնելու ենք, շտապօգնություն չի գալիս»,-տարակուսած նշում են Բարձրավանում:
«Իմ հիվանդ թոռին էս ճանապարհով ոնց եմ տանում Երեւան, հիվանդ թոռ ունեմ չեմ կարողանում տանել»,- ասում է Բարձրավանի մեկ այլ բնակիչ:
Համայնքին «Ուրալ» ռազմական մեքենա է տրվել, որով բարձրավանցիները կարողանում են օրվա մեջ մեկ անգամ գնալ Գորիս եւ հետ գալ՝ առաջին ահնրաժեշտության ապրանքներ գնալու համար: «Ջարդվելով գնացել ենք, կոտրատվելով եկել ենք, սա ապրուստ չի»,-ասում են Բարձրավանում:
Շրջափակված լինելու պատճառով բարձրավանցիները կորցրել են կապը նաեւ հարազատների հետ: «Ճանապարհի փակվելն էլ խնդիրներ է առաջացրել: Թոռիս չեմ կարողանում գնալ տեսնել: Գնացել մի ամսվա աեւտուրն արել եկել, որ կարողա ձյուն գա, կարենամ յոլա գնալ: Լավ բան չկա»:
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները տեսանյութում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: