Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992թ.) նախնական տվյալով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով նոյեմբերի 15-ին որովայնի շրջանում վիրավորում է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը»։
Դեպքից 4 օր անց միայն նախարարությունը լրատվամիջոցներին հայտնել է տեղի ունեցածի մասին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: