Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք, 41 մահ է գրանցվել

34

Նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 333583 դեպք, որոնցից 304017 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 20909 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7253 մահվան դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1404 է: Ընդհանուր կատարվել է 2 299 020 թեստավորում:

Մեկ օրում արվել է 9660 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք․ կա 2161 առողջացած։

Մահվան 41 դեպք է գրանցվել»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։