Հարցազրույց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը Երեւանին սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքերի նախապատրաստական փուլի մեկնարկի վերաբերյալ առաջարկներ է արել: Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը:

-Ադրբեբեջանը եւ Ռուաստանը առաջարկում են Հայաստանին ամեն եղանակով շրջանցել ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո իրականացվող քննարկումները: Այդ առաջարկը դրանով է պայմանավորված: Հասկանալի է՝ բոլոր խնդիրները կարող են լուծվել  ԵԱՀԿ ՄԽ-ի համալիր լուծումների տարբերակով: Ադրբեջանի ցանկությունն է, որին սատար են կանգնում Թուրքիան եւ Ռուսաստանը, տրոհել այդ բոլոր հարցերը, թողնել Արցախի հարցն այդ շրջանակից դուրս, իսկ Հայաստանին հարկադրել համաձայնագիր ՄԽ-ի ֆորմատից դուրս: Այս տարբերակի հետ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան համաձայն չեն:

Դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը կվերականգնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այսօր ԱԺ-ում նման հայտարարություն արեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

-Չեմ կարծում, որ այդ գործընթացը կարող է լինել երկու պետության միջեւ, որոնք գտնվում են պատերազմական վիճակում: Որպեսզի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային պայմանագիր կնքվի առաջին հերթին հարկավոր է, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որը չի կարող կնքվել հատվածական՝ դուրս թողնելով Արցախի ճգնաժամի կարգավորման հարցերը:

Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը փորձում են տարբերակներ գտնել որպեսզի շրջանցեն ԵԱՀԿ ՄԽ-ի դիրքորոշումը եւ գտնել մի տարբերակ այդ հաշտության պայմանագիրը կնքնելու համար, ինչին ՀՀ-ն պատրաստ է, ՀՀ իշխանությունները համաձայնություն են տվել՝ թողնել Արցախի խնդիրն առանձին եւ հաշտության պայմանագիր կնքել:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի առաջարկները Մոսկվայից իջեցված, Հայաստանի համար ընդունելի են: Սրան այժմ ի՞նչ է հաջորդելու:

-Սա դրական չի ընկալվելու ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից: Տեսանք, որ այս ռազմական գործողությունների հետ կապված Արեւմուտքը կոշտ դիրքորոշում ունի Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամաբ: Այսօր չկա վստահություն Հայաստանի իշխանությունների նկատմամաբ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից, բոլորն էլ տեսնում են՝ Հայաստանը պատրաստ է սպասարկել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջ բերած օրակարգը:

Իսկ ինչու՞ այդ առաջարկների մասին չի հայտարարվում:

-Շուտով կհայտարարվի: Քանի դեռ դրանք բանակցությունների սեղանին են դրանք չեն հրապարակվի: Դա Հայաստանի խնդրանքն է, որ չհրապարակվի, որովհետեւ Հայաստանի իշխանությունների պահվածքը ակնհայտորեն պարզ կդառնան եւ կերեւա, որ Հայաստանը Արցախյան հարցի կարգավորմանը եւս մոտենում է ապակառուցողական դիրքերից:

Պարոն Ղուկասյան, նոյեմբերի 16-ի  մեկօրյա պատերազմի նպատակը ո՞րն էր:

-Նպատակն էր ձախողել ԵԱՀԿ ՄԽ-ի փարիզյան հանդիպման արդյունքները: Բնականաբար չստացվեց, ըստ էության, մենք կլսենք ԱՄՆ-ի սենատի բանաձեւի քննարկման արդյունքերը, որը նախատեսում է պատժամիջոցներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամաբ՝ կապված 44-օրյա պատերազմի հետ, ռազմական հանցագործությունների հետ, որոնք որ առաջացել են ագրեսիայի արդյունքում:

Մենք առ այսօր չգիտենք, թե քանի վիրավոր ունենք, քանի զոհ, քանի գերի եւ ինչ դիրքային կորուստներ ենք ունեցել: Ինչու՞:

Այդ բախման արդյունքում հրապարակված փաստերից կարող ենք ենթադրել, որ մենք բավականին մեծ զոհեր ենք ունեցել: Սա եթե հրապարակեն, ապա բանակի եւ իշխանությունների համար բացասական կլինի, դրա համար աստիճանաբար են հայտնում: Սկզբից ասեցին մեկ հոգի, այսօր ասացին վեց զոհի մասին: Այս ցավալի ցուցակը դեռեւս լրանալու է:

Երեւանը հայտնեց, որ Մոսկվայից 1997 թվականին կնքված «Բարեկամության և փոխօգնության մասին» հայ-ռուսական համաձայնագրի դրույթների համաձայն ռազմական օգնություն են խնդրելու, բայց առայժմ հայտնի չէ՝ գրավոր ընթացակարգով դիմե՞լ են, թե՞ ոչ:

Ռուսաստանը ոչ մի պատասխանատվություն չի կրում հրադադարի խախտումների վերաբերյալ եւ տեսնում ենք, որ ՌԴ-ն երբեք չի դատապարտում որեւէ կողմին հրադադարը խախատելու վերաբերյալ: Ադրբեջանը երբ ուզում, ինչ ուզում անում եւ ՌԴ-ի կողմից դա չի դատապարտվում: ՌԴ-ն նորմալ է համարում, որ մի քանի տասնյակ հայ մարդ է զոհվել այս ընթացքում: ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի  հայտարարությունները վկայում են , որ արտառոց ոչինչ չկա: Նույնն էլ այս ռազմական բախման ժամանակ տեսանք, որ ՌԴ գործողությունները որեւէ կերպ չազդեցին, ոչ ռազմական բախման ի սկզբանե կանխմանը, ոչ պատասխանատու կողմին կարգի հրավիրելուն, ոչ մի առումով այն պարտավորությունը, որ որպես միջնորդ ունի, չի անում:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest