Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1019 նոր դեպք

30

Նոյեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 331 914 դեպք, որոնցից 299 953 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 381 պացիենտ։

Երեկ կատարվել է 10 074 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1019 նոր դեպք։ Ունենք 1461 առողջացած։ Գրանցվել է 30 մահվան դեպք։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7183 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1397 է:

Ընդհանուր կատարվել է 2 281 212 թեստավորում: