44-օրյա պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։
«Նշեմ, որ նրանց ավելի քան 80 տոկոսը վերադարձել են Արցախ, մնացածը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետությունում։ Նրանց վերաբերվող խնդիրները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասաց Մկրտչյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: