Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական բախումների եւ կողմերի միջեւ միմյանց մեղադրելու շուրջ փաստի մասին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հայկական ծառայության կողմից հղված հարցին ի պատասխան, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է.
‘’Մենք այսօր ստանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների մասին մտահոգիչ տեղեկություններ: Եվ հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ կերպով դադարեցնել մարտերը եւ վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի համար լուծումներ գտնելու նպատակով’’։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: