Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի Սուրեն Պապիկյանը

39

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից,- նշված է հրամանագրի մեջ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սուրեն Պապիկյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի․ Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար»,- նշված է հրամանագրում։

Նշենք, որ Կարապետյանը պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվել էր  2021թ. օգոստոսի 2-ին։ Նույն օրը փոխվարչապետի պաշտոնին էր նշանակվել Պապիկյանը։Արշակ ԿարապետյանՍուրեն Պապիկյան