Նոյեմբերի 7-ի գիշերը կորոնավիրուսից հղի կին է  մահացել: Այս մասին 1lurer.am-ի փախանցմամբ՝ ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ցավով պիտի նշեմ, որ գիշերն ունեցել ենք հղի կնոջ մահ՝ քովիդով պայմանավորված: Նորից պիտի անդրադառնամ, որ դելտա շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավական ագրեսիվ ընթացքով: Հատուկ ձևով մեր հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով: Մենք ունենք 100-ից ավելի հղիներ, որոնց գրեթե կեսը ունեն թոքաբորբ՝ տարբեր ծանրությանա ստիճանի»,-ասաց Ավանեսյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest