Հայաստանում նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2330 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 315004 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2145909 վերջին մեկ օրում` 12188 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 32277 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1014-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 274878 անձ` վերջին մեկ օրում 1270 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 6532 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1317 է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: