Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գտնվող հայ գերիներին

64

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող գերեվարված եւ պատանդառված հայերին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, օգնել կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ: «Լուրեր»-ին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Նա ասել է, որ կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար տեսակցում են բոլոր այն անձանց, որոնց գերության փաստը պաշտոնապես հաստատված է: Բաքուն այս պահին հաստատում է 40 անձի՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը:«

Անձանց հնարավորություն է տրվել փոխանակվել ընտանեկան բնույթի տեղեկություններով, լուրերով, օգտագործվել են Կարմիր խաչի նամակներ, տեսաուղերձներ եւ հեռախոսազանգեր: Մենք չենք կարող հրապարակել այն մարդկանց թիվը, որոնց մենք տեսակցում ենք, բայց կարող եմ հաստատել, որ գերեվարման ողջ ընթացքում յուրաքանչյուր ընտանիքի հետ կապի մեջ ենք»,- հայտնել է Ամատունին: