Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի մոտ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համապատասխան կառույցների ղեկավարների հետ:
Որոշ ժամանակ անց բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին փակել Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհը:
Ոստիկանության աշխատակիցները փորձում են հեռացնել քաղաքացիներին ճանապարհից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: