Ներքին Խնձորեսկի բնակիչների ապրուստը, արոտավայրերն ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության ներքո են։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նման պայմաններում մարդիկ չեն կարողանում նորմալ օգտվել այդ տարածքներից, գյուղատնտեսությամբ զբաղվել։ Ադրբեջանական զինված ուժերի առկայության առաջին վտանգը մարդկանց կյանքի իրավունքի խախտումն է։
Արման Թաթոյանը նշեց, որ նույն իրավիճակն է նաև Դավիթ Բեկ գյուղում.
«Այստեղ անգամ դեպքեր ունենք, որ մարդկանց այգիներին են վնասներ պատաճառվել։ Ունենք նաև այգիների վնասների հաշվարկները։
Հարց է առաջանում՝ մեր համաքաղաքացիներին ո՞վ է հատուցելու։ Դավիթ Բեկում մեկ այլ խնդիր էլ ունենք։ Ադրբեջանական դիրքն անմիջապես գերեզմանոցի գլխավերևում է, և այդ հատվածում նույնիսկ կրակոցներ են եղել պատերազմի ժամանակ»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը։
Վերջինս հավելեց, որ Ներքին Հանդում դպրոցն ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերի դիրքերից։ Արման Թաթոյանն ընդգծում է՝ սա երեխաների իրավունքների խախտում է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: