Զոհված և անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ հանդիպում են պահանջում վարչապետի հետ

28

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի մոտ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համապատասխան կառույցների ղեկավարների հետ:

Որոշ ժամանակ անց բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին փակել Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհը:

Ոստիկանության աշխատակիցները փորձում են հեռացնել քաղաքացիներին ճանապարհից: