«Մուրացան» ԲԿ-ում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա․ Արմեն Մուրադյան

33

Դժվարությամբ, բայց տապալեցինք նենգ հիվանդությանը՝ պայքարը շարունակում ենք․ ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Վերակենդանացման բաժանմունքում ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք: Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք։

Տեղեկացնեմ, որ ներկա պահին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է, 7 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 8 երեխա գտնվում է կայուն վիճակում։ 18 մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»,- գրել է Մուրադյանը։