Այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 62 դեպք

43

Նոյեմբերի 2-ի` դրությամբ, կատարվել է 12 835 կորոնավիրուսի թեստավորում, գրանցվել է 1232 նոր դեպք, կա 1591 առողջացած, 62 մահվան դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն։ 

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է:

Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում: