Խաչատուր Սուքիասյանի եղբայրը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

29

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Ռոբերտ Սուքիասյանին  գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է tert.am-ը։

Լուրը հաստատեց Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։

Գրավի չափ է սահմանվել 50 մլն դրամը։

«Գործի նախաքննությունը ավարտվել է և գործը հավանաբար ուղարկվել է դատարան, այս մասով դեռ հստակ տեղեկություն չունենք»,- նշեց փաստաբանը։