Հայաստանում հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2307 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302 450-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 6189 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 11 դեպք: Հոկտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1280 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 49 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7469-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 962 է, ընդհանուր առողջացածներինը՝ 264 678, փաստացի բուժվողներինը՝ 30303: Մեկ օրում արվել է 15 818 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 048 128 թեստավորում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest