Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ուղղված աջակցության նոր ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Շահառուները կարող են դիմել առցանց եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի միջոցով. գումարը կվճարվի անկանխիկ՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելով։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում դրամական օգնություն կստանան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (արցախահայության աջակցության ծրագրերի շրջանակում 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն ստացած) այն քաղաքացիներն, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։
Աջակցությունը կտրամադրվի 4 ամիս ժամկետով՝ 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներից յուրաքանչյուրի համար՝
երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ 50,000 դրամ,
մյուս շահառուներին (կանայք, տղամարդիկ, այդ թվում՝ կենսաթոշակառուներ) 25,000 դրամ։
Ծրագրի շահառուներն են նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված այն երեխաները, որոնց դրամական օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ծնողը վերոնշյալ միջոցառումներից (300,000 կամ 250,000 դրամ) որևէ մեկի շահառու է։ Մինչև 18 տարեկան երեխային նշանակված ամսական դրամական օգնությունը կտրամադրվի նրա օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին»,- նշված է գրառման մեջ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: