Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է զրոյից ժամանակակից ԶՈՒ ստեղծել, ես համարում եմ անհեթեթություն. Անդրիաս Ղուկասյան

59

Հարցազրույց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնեց, որ պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11%-ով` կազմելով ավելի քան 345 միլիարդ դրամ: «Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով՝ բարելավելով սպայի ու սպայական ծառայության կերպարը»,- նշեց վարչապետը եւ միաժամանակ հայտարարեց, որ Հայաստանը տարածքներ նվաճելու ցանկություն չունի: Սա ի՞նչ է նշանակում, պարոն Ղուկասյան:

— Հայաստանը շարունակու՞մ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, թե՝ ոչ: Եթե ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, ապա Հայաստանի ԶՈւ-ն  պետք է իվիճակի լինի հարձակողական գործողություններով ապահովի Արցախի քաղաքացիների անվտանգությունը: Որպեսզի ապահովի Ստեփանակերտի եւ Արցախի մյուս բնակավայրերի անվտանգությունը պարտավոր են ունենալ զինված ուժեր, որոնք հարձակողական գործողություններով կիրականացնեն Արցախի ապաշրջափակումը:  Սա պահանջում է բավականին զարգացած բանակ:

Որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանի կոմպիտեցիան համապատասխանում է ռազմական ոլորտի բարեփոխումների ղեկավարմանը, ես այդ հարցում ունեմ հոռետեսական կարծիք: Նա իր իշխանության սկզբից ցուցաբերեց բացարձակ դիլետանտություն ռազմական ոլորտի հարցերում եւ նա  այդպիսի դրսեւորումներ է ունեցել 44-օրյա պատերազմում: Հիմա ենթադրել, որ նա գիտելիքներ ու փորձ է ձեռք բերել՝ պատերազմից հետո եւ ընկալում է խնդիրները, կարող է զրոյից ԶՈՒ ստեղծել, ես համարում եմ անհեթեթություն: Սա Նիկոլ Փաշինյանի համար անլուծելի խնդիր է:

Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ Հայաստանը տարածքներ նվաճելու ցանկություն չունի, սա արդյո՞ք կասկածի տակ չի դնում Հադրութի եւ Շուշիի օկուպացված լինելը:

Հադրութը եւ Շուշին ԼՂՀ-ի տարածքում գտնվող բնակավայրեր են եւ ԼՂ կարգավիճակի հարցը չեն որոշելու Փաշինյանը, Ալիեւը կամ Պուտինը: Այդ հարցը որոշելու են գերտերությունները միասին: Ըստ էության ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ Ֆրանսիան որոշել են, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է Արցախի ժողովուրդը որոշի հանրաքվեով: Բոլոր շահարկումները հետպատերազմական դասվարումներով պայմանավորված՝ անհեթեթություն է: Ադրբեջանի կողմից ուժով գրավված որեւէ տարածք աշխարհի կողմից չեն կարող օրինական ճանաչվել:

Պարոն Ղուկասյան, տեղեկություններ կան, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Փաշինյանն ու Ալիեւը նոր փաստաթուղթ են ստորոգրելու: Սա իրատեսակա՞ն է:

Քիչ հավանական է, որ միջազգային փաստաթուղթ կստորագրվի: Կան հակասություններ, որոնք թույլ չեն տալիս այդ փաստաթղթերը ստորագրեն: Այդ հակասությունները վերաբերվում են ռուս խաղաղապահների մանդատին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցման համաձայնագրի կնքմանը, որը որ անհնար է կնքել առանց ԱՄՆ-ի և Ֆրանասիայի մասնակցության՝ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում: Բազմաթիվ այլ պատճառներ կան, որոնք որ խոչընդոտում են որեւէ լուրջ փաստաթուղթ ստորագրեն: Հնարավոր է՝ ընդունվի եռակողմ հայտարարություն, բայց դրանից ավել ոչ մի բան չի կարող լինել:

Պարոն Ղուկասյան, իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ քննարկվում է սահմանների դեմարկացիայի հարցը, տրանսպորտային ուղիների բացման հարցը, եթե նման փաստաթղթեր ստորագրվի վատ բան չկա: Ինչպես կմեկնաբանեք:

Իրենք համարում են, որ ցանկացած գնով կարելի է Ադրբեջանին տարբեր զիջուներով հասնել թվացյալ անվտանգության: Ինչու թվացյալ, որովեհետև ամուր կայուն խաղաղությունը կարող է տեղի ունենալ  միջազգային օրինական պայմանագրի հիման վրա: Այդպիսի պայմանագիր Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին շրջանցելով չենք կարող կնքել:

Նարեկ Կիրակոսյան