Զորակոչից խուսափելու մեջ մեղադրվող Վ․ Ս․-ի գործը կարճվեց․ քննիչը ԿԲՀ գործողություններում կարգի խախտում է արձանագրել

45

Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկի քրեական գործը կարճվեց․ առողջական խնդիրներն արձանագրելուց հետո, վիրահատական միջամտություն առաջարկելու փոխարեն, միանգամից զինծառայությանը սահմանափակումով պիտանի են ճանաչել, ինչը կարգի խախտում է։

Զորակոչիկ Վ․ Ս․-ը դեռևս 2019 թ․-ին էր զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվել այն դեպքում, երբ առողջական վիճակի զննության արդյունքում նրա ոչ բոլոր գանգատներին են ուշադրություն դարձրել, իսկ վերջնական եզրակացության մեջ նշված կծվածքի խնդրի շտկման համար էլ վիրահատական միջամտություն չեն առաջարկել, ինչը սահմանված է ՀՀ Կառավարության 404-Ն որոշմամբ։ Զորակոչիկը ստիպված է եղել հրաժարվել զորակոչի ծանուցումից, ինչի համար էլ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայությունից խուսափելու հիմքով)։

Մինչդեռ զորակոչիկն ուղղակի համաձայն չի եղել  իր վերաբերյալ կայացված որոշման հետ և դրա համար հիմքեր է ունեցել։ Հարուցված քրեական գործի շրջանակում էլ նա բազմիցս նշել է, որ բանակ զորակոչվելուց չի խուսափում, այլ ընդամենը պահանջում է լրաժեք հետազոտել և արձանագրել իր առողջական բոլոր խնդիրները։ Նա նաև նշել է, որ պատրաստ է կրկին փորձաքննվել։ Չնայած սրան՝ քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննությունը նույն  արդյունքն է տվել՝ ըստ դրա՝ ի սկզբանե նշված ախտորոշումը հաստատվել է, Վ․ Ս․-ին նորից ներկայացրել են զորակոչի։ Այս պարագայում նրան այլ բան չէր մնում, քան նորից հրաժարվելու ծանուցումն ստանալուց, քանի որ այն պատճառները, որոնց համար նա առաջին անգամ էր հրաժարվել, շարունակում էին մնալ չվերացված։

Վ․ Ս․-ի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը։ Նրա աջակցությամբ զորակոչիկը կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները։ 

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ