Երևանում ապօրինի շինության քանդման ժամանակ միջադեպ է եղել ոստիկանի և քաղաքացու միջև. ծառայողական քննություն է նշանակվել

42

Երեկ երեկոյան, երբ Երեւանի քաղաքապետարանն աապօրինի շինությունների քանդման հերթական աշխատանքներն է իրականացրել, լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի 7-րդ զանգվածում։ Այս մասին հայտնում է armtimes.com-ը։

Քաղաքացիները փորձել են թույլ չտալ, որ քանդեն Նոր Նորքի Հունան Ավետիսյան 5 հասցեում գտնվող 2 քարե շինությունները, որոնք ծառայել են որպես ավտոտնակ: Քանդման աշխատանքները խոչընդոտող քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել:

Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երեւում է՝ ինչպես է ոստիկանը հարվածում քաղաքացիներից մեկին: Մեկ հոգի էլ բերման է ենթարկվել ոստիկանություն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց՝ կատարվածի առիթով, ոստիկանապետի հանձնարարությամբ, ծառայողական քննություն է նշանակվել։

«Երեւանի քաղաքապետարանի քանդման աշխատանքներ է կատարել, ոստիկանությունն էլ, ինչպես միշտ, հասարակական կարգն է ապահովել։ Բերման ենթարկված անձն արձանագրության կազմումից հետո բաց է թողնվել»,- ասաց Ջանոյանը։