Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց

55

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց: Կիրականացվեն նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ: Այս մասին հայտնում են ՄԻՊ Հանրային կապերի բաժնից։