Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է մերժել ՀՀ դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր եզրափակիչ խոսքում մասնավորապես ասել է. — «Ադրբեջանի պահանջները չեն բավարարում այն պայմաններին, որոնք թույլ են տալիս դատարանին օգտագործել միջանկյալ միջոցներ կիրառելու իր իրավունքը։ Մենք համոզված ենք, որ դատավորներն իրենք էլ կհամոզվեն դրանում»:

Կիրակոսյանը Հաագայի դատարանին խնդրել է «ամբողջությամբ մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների ներդրման վերաբերյալ»:

Ավելի վաղ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը դիմել էր միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով, այդ թվում՝ պարտավորեցնել Հայաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի Ադրբեջանը կարողանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծում իրականացնել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest