Ես զերծ կմնամ պատասխանել սահմաններին վերաբերող հարցերին, այդ թվում՝ թե մենք ձմեռվան պատրաստվելուն ուղղված ինչ աշխատանքներ ենք իրականացնում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Գրում է tert.am-ը։
Հարցին՝ իրականացնու՞մ են, Սարգսյանն արձագանքեց՝ անխոս: Անդրադառնալով Փայլասարի վերաբերյալ տարածվող տեղեկություններին՝ Սարգսյանն ասաց, որ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ներկայացրել, ինքն էլ հաստատում է այդ հաղորդագրությունը:
Հարցին՝ ՊՆ-ն փորձում է թաքցնե՞լ ինչ-որ բան, Սարգսյանն արձագանքեց. «Բացարձակ, ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացնում է: Բազմիցս խնդրել եմ հետևել պաշտոնական լրահոսին, որևէ պատկան մարմին որևէ բան չի թաքցնում, որովհետև մեր երկիրն իր չափով, մարդկանց ակտիվությամբ այնպիսին է, որ հնարավոր էլ չէ որևէ բան թաքցնել»,-ասաց նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: