Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված: Այս մասին tert.am-ին հայտնեց Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ մեր բողոքը»,-նշեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: