Էրեբունի օդանավակայանում վայրէջք է կատարել ինքնաթիռը, որով հայրենիք են վերադարձել հայ ռազմագերիների 5 հոգանոց խումբը։

1. Ամբարդանյան Մելս Կարապետի

2. Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի

3. Մանուկյան Ժորա Վանոյի

4. Սողոմոնյան Սեդրակ Սամվելի

5. Մանուկյան Հովսեփ Ռոբերտի

Հայրենիք վերադարձած ռազմագերիները «Մուրացան» բժշկական կենտրոնում են, որտեղ անցնում են բուժզննություն: Վերադարձածները բոլորը Շիրակի մարզից են:

Հիշեցնենք, որ վերջին անգամ հոկտեմբերի 6-ին մեկ գերի էր վերադարձվել՝ 32-ամյա Արթուր Դավիդյանը, որը այս տարվա օգոստոսին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։ Պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest