Մահացել է Վանո Սիրադեղյանը

79

Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման առաջնորդներից։

Արձակագիր Վանո Սիրադեղյանը գրողների միության անդամ էր, հեղինակել է մի շարք գրքեր․

Կիրակի (պատմվածքներ), Երևան, 1983, 105 էջ։

Ծանր լույս (պատմվածքներ), Երևան, 1987, 224 էջ։

Շատ չհամարվի, Երևան, 1993, 64 էջ։

Ձեռքդ ետ տար ցավի վրայից, Երևան, 2000, 308 էջ։

Գյադաների ժամանակը, Երևան, 2005, 224 էջ։

Երկիր Ցպահանջ, Երևան, 2011, 224 էջ։

Վանո Սիրադեղյանի գրքերը թարգմանվել են վրացերենով: 2010 թ. Վիեննայում Հերբերտ Մաուերի թարգմանությամբ գերմաներենով 2000 օրինակով լույս է տեսել հայ ժամանակակից տաս գրողների գործերից կազմված անթոլոգիան, որտեղ տեղ է գտել նաև Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» պատմվածքը:

Վանո Սիրադեղյանի գրքերը հրապարակված և ընթերցողների համակրանքը շահած պատմվածքներ են, որոնց հերոսները պարզ ու հասարակ մարդիկ են, աշխատավոր մարդիկ, իրենց հոգսերով, կյանքի դրամատիկ պահերին՝ ուրույն դրսևորումներով, ինքնատիպ ներաշխարհով։