Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի լսումները

55

Հոկտեմբերի 14-ին և 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում անցակցվեցին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները։

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով։

Հոկտեմբերի 15-ին իր ելույթում Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ  Հայաստանը խնդրում է դատարանին կիրառել հետևյալ հրատապ միջոցները․

  • Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի և հայրենադարձի բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին, ինչպես նաև կալանքի տակ գտնվողներին, որոնք գերության մեջ են հայտնվել 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զինված բախումների հետևանքով:
  • Ազատ արձակվելուն պես՝ Ադրբեջանը պետք է վերաբերվի բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և այլ ձերբակալվածներին՝ համաձայն իր պարտավորությունների:  Այդ թվում՝ թույլատրի անկախ բժշկական և հոգեբանական գնահատում ստանալուց:
  • Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա հայկական էթնիկ և ազգային ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության խոսք  տարածելուց՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին և պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։
  • Ադրբեջանը պետք է պաշտպանի հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը, այդ թվում ՝ եկեղեցիների, տաճարների, երկրպագության վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և այլ շինությունների ու արտեֆակտերի հասանելիության իրավունքը: Ինչպես նաև, վանդալիզմի կանխումը։
  • Ադրբեջանը պետք է ազդեցիկ միջոցներ ձեռնարկի կանխելու ապացույցների ոչնչացումը
  • Ադրբեջանը չպետք է ձեռնարկի որևի գործողություն, որը կարող է սրել դիմումի առարկա հանդիսացող վեճը, և չպետք է դարձնի այն ավելի դժվար լուծելի։

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին և 19-ին, դատարանը կանցկացնի հանրային լսումներ ՝ կապված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի):