Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարի վրա դրված բռնագանձման վերացմանն աջակցելու հարցով. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Նա տեղեկացրել է, որ վերոհիշյալ հաշվեհամարից գումար է բռնագանձվել, գրավոր դիմում է հասցեագրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, սակայն գումարն իրեն հետ չի փոխանցվել: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և բանկի հետ համագործակցության արդյունքում քաղաքացուն հետ է վերադարձվել հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձված գումարը: Տեղեկացնենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բռնագանձում չի կարող տարածվել հաշմանդամություն ունեցող անձանց վճարվող դրամական գումարների վրա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: