Հայաստանի մարտական դիրքերը պատերազմից մեկ տարի անց կահավորված չեն անգամ նվազագույն մակարդակի: Այս մասին Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայտարարում էին ընդդիմադիր քաղաքական ուժերն ու փորձագիտական շրջանակները: Իշխանությունները մեկ սրտնեղում էին, որ հարց է բարձրաձայնվում, քանի որ, ըստ նրանց, թշնամուն ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկատվություն է հաղորդվում, մեկ պատճառաբանում էին ձյան առկայությունն ու հիմնավոր բացատրություն չէին տալիս, թե ինչու խնդիրը չեն կարգավորում:
Մարտական դիրքերի նվազագույն աստիճանի պահպանված չիլինելու մասին պատերազմից մեկ տարի անց անուղղակի հայտարարում է պաշտպանության նախարարությունը, կառույց, որը պետք է օր առաջ լուծեր այս խնդիրը:
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի ընդունված 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծից: Փաստաթղթում պաշտոնապես նշված է, որ սահմանագծի ամբող երկայնքով չկահավորված մարտական դիրքեր կան: Ըստ պաշտպանական գերատեսչության այդ դիրքերում չկան կացարաններ, խրամատներ եւ դիրքերը միմյանց և դեպի թիկունք կապող ճանապարհային ցանց:
Որոշման նախագծով պաշտպանության նախարարությունը ցանկանում է չկահավորված դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների վարձատրությունը բարձրացնել մինչեւ 60 հազար դրամով, սակայն, միաժամանակ բացահայտում է, որ դիրքերը կահավորված չեն:
«Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ հայտարարել է, որ հնարավոր չէր շփման գիծն ինժիներական անհրաժեշտ տեխնիկայով կահավորել եւ ինչպես նա ասաց՝ ով է լիներ չէր կարող կատարել: Ես չեմ կիսում այդ կարծիքը: Աննախադեպ «խաղաղության դարաշրջանը» անհամադրելի է պաշտպանական դիրքեր կահավորելու քաղաքականության հետ: Սյունիքում ու Գեղարքունիքում մենք ունենք 150 կմ շփման գիծ ունենք եւ այդ շփման գիծը չի կահավորվում, ի տարբերություն Ադրբեջանի: Սա կապիտուլացիայի պայմաններից մեկն է: Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հայաստանի եւ Աֆրբեջանի միջեւ կա միայն սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի խնդիր եւ տրամաբանությունն այն է, թե ինչու պետք է այդ պայմաններում Հայաստանը զինի իր բանակը, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միայն հրադադար է հաստատվել:
Ենթադրում եմ, որ պատճառը քաղաքական է: Մինչ պատերազմը հայկական դիրքերը չեն համապատասխանել նույնիկս ռուսական բանակի կանոնադրական պահանջներին, ինժիներական հագեցվածությունը եղել է 40-50 տոկոս, իսկ պատերազմից հետո ինժիներական կառույցների իմաստով ունենք զրո տոկոս պաշտպանվածություն, որը որ կապ չունի կլիմայական եւ ֆինասական խնդիրների հետ»,- թեմայի վերաբերյալ նշում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ նշում, որ թշնամին անգամ քաղաքացիական անձանց է սպանում՝ հրադարի հաստատումից հետո:
«Նույնիսկ քաղաքացիական անձանց են դիպուկահարները թիրախավորում եւ սպանում: Նման պայմաններում հարմարվել այդ անպատասխանատու քաղաքականությանը, փորձել հարմարվել եւ ինչու-որ խրախուսման միջոցով զինվորներին դրդեն, որ անիմաստ պայմաններում իրենց ծառայությունը կատարեն, թնդանոթային մսի կարգավիճակով պահեն այսօրվա շփման գիծը, անընդունելի է»:
2021 թվականի բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտնին ուղղվելու է 347 մլրդ դրամ: Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա չի նշանակում, որ պետությունը բանակի կարիքների՝ այդ թվում, նաեւ դիրքերի հզորացման աշխատանքներ է իրականացնում:
«Որտեղ է ներդնում այդ գումարը, եթե չկա ինժիներական կառույցենր ստեղծելու մասին որոշում: Մի գուցե դա այլ ուղղություններով ծախսվող գումարներ են: Ծիծաղելի գումարներ են ներդրված մեր բանակում գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների համար՝ 150 հազար դոլար: Այս նախագծից պարզվում է, որ պատրաստ են ավելի շատ գումար ծախսել անպաշտպան, իրենց կյանքի համար վտանգավոր ծառայություն իրականացնող զինվորի հավելավճարի համար, քան նրանց համար անվտանգային տարրական պայմաններ ստեղծել»,-ասաց նա:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: