Զինվորներին դրդում են՝ թնդանոթային մսի կարգավիճակով պահեն այսօրվա շփման գիծը. քաղաքագետ

57

Հայաստանի մարտական դիրքերը պատերազմից մեկ տարի անց  կահավորված չեն անգամ նվազագույն մակարդակի: Այս մասին Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայտարարում էին ընդդիմադիր քաղաքական ուժերն ու փորձագիտական շրջանակները: Իշխանությունները մեկ սրտնեղում էին, որ հարց է բարձրաձայնվում, քանի որ, ըստ նրանց, թշնամուն ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկատվություն է հաղորդվում, մեկ պատճառաբանում էին ձյան առկայությունն ու հիմնավոր բացատրություն չէին տալիս, թե ինչու խնդիրը չեն կարգավորում:

Մարտական դիրքերի նվազագույն աստիճանի պահպանված չիլինելու մասին պատերազմից մեկ տարի անց անուղղակի հայտարարում է պաշտպանության նախարարությունը, կառույց, որը պետք է օր առաջ լուծեր այս խնդիրը:

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի ընդունված 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծից:  Փաստաթղթում պաշտոնապես նշված  է, որ սահմանագծի ամբող երկայնքով չկահավորված մարտական դիրքեր կան: Ըստ պաշտպանական գերատեսչության այդ դիրքերում չկան կացարաններ, խրամատներ եւ դիրքերը միմյանց և դեպի թիկունք կապող ճանապարհային ցանց:

Որոշման նախագծով պաշտպանության նախարարությունը ցանկանում է չկահավորված դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների վարձատրությունը բարձրացնել մինչեւ 60 հազար դրամով, սակայն, միաժամանակ բացահայտում է, որ դիրքերը կահավորված չեն:

«Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ հայտարարել է, որ հնարավոր չէր շփման գիծն ինժիներական անհրաժեշտ տեխնիկայով կահավորել եւ ինչպես նա ասաց՝ ով է լիներ չէր կարող կատարել: Ես չեմ կիսում այդ կարծիքը: Աննախադեպ «խաղաղության դարաշրջանը» անհամադրելի է պաշտպանական դիրքեր կահավորելու քաղաքականության հետ: Սյունիքում ու Գեղարքունիքում մենք ունենք 150 կմ շփման գիծ ունենք եւ այդ շփման գիծը չի կահավորվում, ի տարբերություն Ադրբեջանի: Սա կապիտուլացիայի պայմաններից մեկն է: Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հայաստանի եւ Աֆրբեջանի միջեւ կա միայն սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի խնդիր եւ տրամաբանությունն այն է, թե ինչու պետք է այդ պայմաններում Հայաստանը զինի իր բանակը, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միայն հրադադար է հաստատվել:

Ենթադրում եմ, որ պատճառը քաղաքական է: Մինչ պատերազմը հայկական դիրքերը չեն համապատասխանել նույնիկս ռուսական բանակի կանոնադրական պահանջներին, ինժիներական հագեցվածությունը եղել է  40-50 տոկոս, իսկ պատերազմից հետո ինժիներական կառույցների իմաստով ունենք զրո տոկոս պաշտպանվածություն, որը որ կապ չունի կլիմայական եւ ֆինասական խնդիրների հետ»,- թեմայի վերաբերյալ նշում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ նշում, որ թշնամին անգամ քաղաքացիական անձանց է սպանում՝ հրադարի հաստատումից հետո:

«Նույնիսկ քաղաքացիական անձանց են դիպուկահարները թիրախավորում եւ սպանում: Նման պայմաններում հարմարվել այդ անպատասխանատու քաղաքականությանը, փորձել հարմարվել եւ ինչու-որ խրախուսման միջոցով զինվորներին դրդեն, որ անիմաստ պայմաններում իրենց ծառայությունը կատարեն, թնդանոթային մսի կարգավիճակով պահեն այսօրվա շփման գիծը, անընդունելի է»:

2021 թվականի բյուջեի նախագծով   պաշտպանության ոլորտնին ուղղվելու  է 347 մլրդ դրամ: Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա չի նշանակում, որ պետությունը բանակի կարիքների՝  այդ թվում, նաեւ դիրքերի հզորացման աշխատանքներ է իրականացնում:

«Որտեղ է ներդնում այդ գումարը, եթե չկա ինժիներական կառույցենր ստեղծելու մասին որոշում: Մի գուցե դա այլ ուղղություններով ծախսվող գումարներ են: Ծիծաղելի գումարներ են ներդրված մեր բանակում գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների համար՝ 150 հազար դոլար: Այս նախագծից պարզվում է, որ պատրաստ են ավելի շատ գումար ծախսել անպաշտպան, իրենց կյանքի համար վտանգավոր ծառայություն իրականացնող զինվորի հավելավճարի համար, քան նրանց համար անվտանգային տարրական պայմաններ ստեղծել»,-ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան