Հոկտեմբերի 1-ից գործող նոր կարգի համաձայն՝ քաղաքացիները աշխատանքի գնալիս պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստված լինելը հաստատող սերտիֆիկատ, կա՛մ էլ քովիդի դեմ բացասական թեստի պատասխան: Այս մասին գրում է armtimes.com-ը։
Կորոնավիրուսային հիվանդության դեմ թեստի բացասական պատասխանն աշխատողն իր գործատուին պետք է ներկայացնի հոկտեմբերի 14-ից, այսինքն՝ նա պետք է թեստ հանձնի 14 օրը մեկ:
Սակայն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ այս հարցի շուրջ նախարարությունը դիտարկում է ժամկետի փոփոխման հարցը:
«Եվրոպական մի շարք երկրների փորձը դիտարկելով՝ մտածում ենք, որ գուցե ավելի նվազ ժամկետ սահմանենք թեստավորման պահանջի համար, որպեսզի ֆիլտրը ուժեղացնենք»,- ասել է նա:
Այսինքն՝ հնարավոր է՝ անձը աշխատանքի գնալիս քովիդի դեմ թեստ հանձնի ոչ 14 օրը մեկ, այլ 10 օրը մեկ:
Աշխատանքի ներկայանալիս չունենալով թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող փաստաթուղթ՝ քաղաքացիները կտուգանվեն 10-20 հազար դրամ, իրավաբանական անձինք՝ 40-120 հազար դրամի չափով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: