«Մեր Ալիկը»․․․ Այս խորագիրն է կրում Ալիկ Հախվերդյանի ստեղծագործական գործունեությանը նվիրված ցուցահանդեսը, որի բացումը տեղի ունեցավ Դիլիջանի Հովհաննես Շառամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում, Ալիկի զոհվելուց մեկ տարի անց։
Ցուցահանդեսին կողք կողքի ներկայացված էին դպրոցում ուսանելու տարիներին Ալիկի կատարած աշխատանքները։
Ալիկը 44-օրյա պատերազմի մասնակից է, 7-րդ հրաձգային վաշտից էր, զոհվել է հոկտեմբերին Հադրութում։ Ծառայությունն ավարտելուց հետո Ալիկը նպատակ ուներ․ պիտի դառնար –ճանաչված ճարտարապետ։ Բայց պատերազմը կիսատ թողեց Ալիկի նպատակներն ու կտավները։
Հեղինակ՝ ԱՆի Թորոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: