Իրանի օդային տարածքը բաց է ադրբեջանական ինքնաթիռների համար: IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն` այսպիսով հերքելով տեղեկությունները, թե պաշտոնական Թեհրանը փակել է երկինքը ադրբեջանական ինքնաթիռների համար: Այս մասին հայտնում է infocom.am-ը։

Միեւնույն ժամանակ, Խաթիբզադեն նշել է, որ Իրանն իր մտահոգությունն է հայտնել մի շարք հարցերի շուրջ, իսկ Ադրբեջանը խոստացել է կարգավորել ամեն ինչ: 

Pin It on Pinterest