Factor.am-ը հայտնում է, որ ադրբեջանական ավիաուղիները (AZAL) սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին ասված է ադրբեջանական ավիափոխադրողի՝ չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ադրբեջանական ավիաուղիները հոկտեմբերի 6 -ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթներն իրականացնելու համար: Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանակից երկրների շահերին», – ասված է հայտարարության մեջ:
Ավիաընկերությունից նշել են, որ նոր երթուղու շնորհիվ թռիչքների ժամանակը և վառելիքի սպառումը կկրճատվեն: AZAL- ը նաև հստակեցրել է, որ Հայաստանի և Իրանի տարածքով երթուղիները զուգահեռաբար կօգտագործվեն: «Այսուհետ, այս թռիչքն իրականացնելիս, AZAL- ը կկարողանա օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողներից», – ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: