Ադրբեջանից Հայաստան է վերադարձվում մեկ գերի. փոխվարչապետ

60

Այս պահին Հայաստան է վերադարձվում մեկ գերի՝ 32-ամյա Արթուր Դավիդյանը, որը այս տարվա օգոստոսին է հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Տեղեկությունն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ չներկայացնելով մանրամասներ։

Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ավագ լեյտենանտ Դավիդյանը օգոստոսի 22-ին դուրս է եկել իր մշտական տեղակայման վայրից և վատ տեսանելիության պատճառով մոլորվել ու հայտնվել ադրբեջանական կողմում:

Պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։