Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքով, որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, ի թիվս այլնի, փոփոխություններ են նախատեսվել նաև քննչական ենթակայությունը սահմանող դրույթներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից։
Օրենսգրքով ոչ թե միջոցներ են ձեռնարկվել բարձրացնելու մարդու իրավունքների, և մասնավորապես, խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության արդյունավետությունը, այլև փաստացի ինստիտուցիոնալ առումով ավելի է նվազեցվել այն՝ խոշտանգման գործերի քննչական ենթակայությունը վերապահելով ազգային անվտանգության ծառայության քննիչներին:
ՀՔԾ-ից Ազգային անվտանգության ծառայության մարմիններին խոշտանգման գործերով քննչական ենթակայության փոխանցումը էական հետընթաց է խոշտանգումներից զերծ մնալու անձի իրավունքի պաշտպանվածության տեսանկյունից։ Այդպիսի քայլով պետությունը անտեսում է քննությունն իրականացնող մարմինների ինստիտուցիոնալ և գործառութային անկախության ու անաչառության, ըստ այդմ նաև՝ գործի քննության արդյունավետության պահանջը։
Առաջարկում ենք խոշտանգման հանցակազմի քննչական ենթակայությունը վերապահել գործնական և ինստիտուցիոնալ առումով անկախ մարմնի՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության նախկինում արտահայտած դիրքորոշումներն այդ մարմնի ձևավորման գործընթացում օրենսդիր իշխանության գլխավոր դերակատարության ապահովման շուրջ։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: