Վարչապետի հասցեին ծանր վիրավորանք պարունակող գրառման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում․ Ոստիկանություն

58

Ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել է ֆեյսբուքյան գրառման տեսապատճեն, որտեղ գրառման հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է կատարել: Նախապատրաստվում են նյութեր։

Տեղեությունն այսօր Forrights.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության հասարակայնությանև կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ այսօր aravot.am-ը գրել էր, որ իր տեղեկություններով երեկ՝ հոկտեբերի 4-ին Մանվել Գրիգորյանի որդու՝ Արա Գրիգորյանի գրառման համար նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են միջոցառումներ Արա Գրիգորյանին հայտնաբերլու ուղղությամբ։

Forrights.am-ի հետ զրույցում ոստիկանությունից նշեցին, որ չեն կարող բացահայտել քաղաքացու ինքնությունը, սակայն հաստատեցին մամուլում շրջանառվող լուրը։