Նրանք ընկան, որպեսզի սերունդները շարունակեն արժանապատվորեն ապրել հայրենի հողում. Արցախի նախագահն ընդունել է զոհված ուսուցիչների հարազատներին

43

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա առթիվ ընդունել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին։

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ երկրի ղեկավարը, հայտնելով իր խորին ցավակցությունն ու զորակցությունն, ընդգծել է, որ նրանք մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում։

«44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր քաջ տղաներին: Հայրենիքի նվիրյալների շարքերում հայտնվեցին շատերիդ գործընկերները, սաները, հարազատները: Նրանք ընկան, որպեսզի կանգուն մնա  Արցախը, որպեսզի սերունդները շարունակեն արժանապատվորեն  ապրել հայրենի հողում», — նշել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։