Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրեց

45

ԲԴԽ֊ն դադարեցրեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները՝ բավարարելով նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը՝ արձանագրելով համատեղելիության պահանջի խախտումը։ Այս մասին հայտնում է pastinfo.am-ը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ենթադրյալ խախտման համար։ ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Նշված սահմանափակումները կարգավորվում են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Ըստ ԿԿՀ-ի՝ դատավորը հանդիսացել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը՝ չունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք։