Երևանը դրական ազդակներ է տալիս սահամանազատման հարցի կարգավորման առնչությամբ, Բաքուն գործընթացի կառուցողական զարգացման հույս ունի: «ՌԻԱ Նովոստի»-ի փախանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կողմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը՝ միմյանց միջազգային սահմանները հարգելու սկզբունքով, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Հայտնի է, որ մենք, մասնավորապես, հայտարարել ենք Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա կարգավորելու պատրաստակամության և սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու մասին: Սահմանզատման գործընթացը երկկողմ հարց է, և հակառակ կողմից վերջերս ստացված դրական ազդակները հույս են ներշնչում այդ գործընթացի կառուցողական զարգացման համար»,- tert.am-ի փոխանցմամբ ասել է Աբդուլաևան լրագրողներին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: