44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2 հազար 907 է, անհետ կորած է համարվում 7 զինծառայող, նրանց հայտնաբերմանն ուղղված որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը
Հայկական կողմից, վերջին պաշտոնական տվյալների համաձայն, 44-օրյա պատերազմում զոհվել է ընդհանուր թվով 3 հազար 781 զինծառայող և քաղաքացիական անձ, ևս 253 մարդ՝ 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ, անհետ կորած է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: