Երևանի ընդհանուր իրավասությւան դատարանը երկու ամսով կալանավորեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։ Այս մասին դատական նիստից հետո հայտարարեց նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։։: Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնեց, որ նա, ինչպես նաև ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են և այդ քրեական գործով մեղադրյալ ներգրավվել: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: Նախաքննական մարմնի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ քրեական գործի մանրամասները ներկայացված չեն, միայն նշվում է, որ քրեական հետապնդում է հարուցել ԶՈւ նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ` առանց անունների:

Նշենք նաև, որ դատարանը շարունակում է քննել Դավիթ Գալստյանի կալանավորման միջնորդությունը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest