896 նոր դեպք, 25 մահ․կորոնավիրուսը ՀՀ-ում

26

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 896-ով։ Գրանցվել է մահվան  25 դեպք, կա 461 առողջացած, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Համաձայն կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների ՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  260 675 դեպք, որոնցից  241 191-ն` առողջացած, 5299-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12977 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 705 213 թեստավորում:

Կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1208 է: