Freedom House-ն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին վիրավորական մեկնաբանություն գրած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ հարուցված քրեական գործին՝ կատարելով հետևյալ գրառումը․

«Freedom House-ն իր մտահոգությունն է հայտնում  վերջերս հարուցված քրեական գործի մասին, որը բացվել է Facebook- ի օգտատիրոջ դեմ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին վիրավորական մեկնաբանություն գրելու համար։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկու ամիս առաջ խորհրդարանն ընդունեց պետական պաշտոնյաների դեմ «ծանր վիրավորանքները» քրեականացնող փոփոխություններ։ Սա խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում, ներառյալ՝ խոսքի ազատությունը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest