Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 462-ով։ Գրանցվել է մահվան  13 դեպք, կա 565 առողջացած, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Համաձայն կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների ՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  259 007 դեպք, որոնցից  240 305-ն` առողջացած, 5264-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12235 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 693 823 թեստավորում:

Կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1203 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest