«Պատերազմն անակնկալ էր. վիրավորվեցի և 15 ժամ արնաքամ եղա»

239

«Պատերազմի  սկսվելու մասին պայթյունից իմացանք: Մի անգամից պայթյուն եղավ»,- 44-օրյա պատերազմի մեկնարկից մեկ տարի անց հիշում է 19-ամյա Աշոտ Թադևոսյանը:

Մեկ տարի առաջ առավոտյան 07:30-ին հակառակորդը ԱԹՍ-ներով գնդակոծել է Ջեբրայիլի զորամասերից մեկը:

«Այլ բանի մասին չմտածեցինք: Պատերազմ էր, պետք է հելնեինք դիրքեր ու  կռիվ տայինք: Վախեցած չէինք, վախը մի քանի վայրկյան եղավ»,-ասում է նա:

Պատերազմը զինվորների համար անակնկալ է եղել: «Նախապատրաստված էինք, բայց որ իմանայինք սեպտեմբերի 27-ին կամ 30-ին կլինի պատերազմ, չգիտեինք: Անակնկալ եղավ»:

Աշոտ Թադևոսյանը երկու ամսվա զինծառայող է եղել: «Ես երկու ամսվա ծառայող եմ եղել, տարածքից գաղափար չեմ ունեցել, առաջին ամեկ ամիսը եղել եմ Մարտունիում: Տեղեկություն չեմ ունեցել, թե պոստերում ինչ իրավիճակ է:

Աշոտ Թադևոսյանը ոտքի վնասում է ստացել ականի պայթյունից: Ժամեր շարունակ արնաքամ է եղել մինչև մարտական ընկերները նրան դուրս են բերել անվտանգ գոտի: «Այն ճանապարհը, որով ինձ պետք է դուրս հանեին վատ վիճակում էր, սպասել ենք, որ մութն ընկնի: Արնահոսություն ունեի, ամեն մի մետրը տանելուց պարկել եմ, որովհետեւ կրակոցների տակ էին տանում: Լուսացրող պատրոնները մեր գլխի մոտով էին անցնում: 15 ժամ շարունակ արնահոսել եմ: Ես մտածում էի, որ հույս չկա, առաջարկում էի՝ ինձ չտանեն, ոտքերս չէի զգում»:

Աշոտ Թադևոսյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին տարածված հայտնի լուսնակարի զինվորներից մեկն է, որը շտապօգնության մեքենայում ամուր բռնել էր մեկ այլ վիրավոր զինվորի ձեռքը:

«Քանի որ ոտքս կոտրած էր ու ողնաշարի վնասվածք ունեի, մեքենայի ընթացքն ինձ համար շատ ցավոտ էր։ Բռնվելու տեղ չունեի։ Դիմացս զինվոր էր նստած, որն առաջինն ինձ ձեռք մեկնեց, կամ էլ ինքնաբերաբար բռնեցի նրա ձեռքը, արդեն չեմ հիշում։ Նա տեսավ՝ ինչպես եմ տանջվում ու ամուր բռնեց ձեռքս։ Երբեք չեմ մոռանա՝ ինչպես նա «իմ ցավը տարավ»», — հիշում է Աշոտը։

Մանրմամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան