Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1066-ով։ Գրանցվել է մահվան  23 դեպք, կա 586 առողջացած, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Համաձայն կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների ՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  257 620 դեպք, որոնցից  239 113-ն` առողջացած, 5239-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 067 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 682 804 թեստավորում:

Կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1201 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest